17 03 2020

Դե ձեզ տեսնեմ, ոնց եք կորոնավիրուսներին պինցետով քաշելու ու դիզինֆեկցիա անելու․ Արթուր Ղազինյան

Դե ձեզ տեսնեմ, ոնց եք կորոնավիրուսներին պինցետով քաշելու ու դիզինֆեկցիա անելու․ Արթուր Ղազինյան

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Կորոնավիրուսներին հատ-հատ պինցետով հանելու ենք ու արաղով դեզինֆեկցիա անենք». Այս խոսքերի հեղինակը Հայաստանի Հանրապետության վարչապետն է, Սահմանադրությամբ մեր պետության ղեկավարը, որը իր անձին սպառնացող առաջին իսկ վտանգից անմիջապես ինքնամեկուսացվեց և կրկնակի թեսթավորվեց: Մինչ կրկնակի թեսթավորումը Փաշինյանը կորոնավիրուսի մասին խոսում էր քամահրանքով և ծաղրով՝ իրեն հավատացող մեր քաղաքացիներին գցելով հացավոր ինքնավստահության թմբիրի մեջ՝դրանով իսկ բազմապատկելով մեր բոլորի կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգները: Ծաղրելով կորոնավիրուսը Փաշինյանը բնազդաբար կրծքով պաշտպանում էր անօրինական հանրաքվեն ցանկացած սպառնալիքից՝ իր համար երաշխավորելով հոգու էմոցինալ սովի հագեցվածության 40 օր՝ աննախադեպ մաղձի, թշնամության և ատելության տարածման միջոցով:

Ուղիղ երկու շաբաթ հասարակության առողջ դատող և ռիսկերը սթափ գնահատող մասը պահանջում էր դադարեցնել քարոզարշավը՝ բացառելով մարդկանց կուտակումները և վիրուսի տարածման վտանգները, նաև կոչեր էին հնչում մտցնել արտակարգ իրավիճակ և երկրում հաստատել խիստ իրավական ռեժիմ: Բայց ինչպես ասում են, «գելի գլխին ավետարան են կարդում, ասում է արագ ավարտի, ոչխարը սարն անցավ»: Ոչ մի արձագանք, արհամարհանք, համառ պնդաճակատություն՝ մինչև վտանգը չհասավ իրեն ու իր ընտանիքին: Հիմա, ինչպես ասում էր դասականը, պինցետնել է քո ձեռքը, վիրուսի տեղն էլ ԱԱԾ-ով կտեղորոշեք:

ԴԵ ՁԵԶ ՏԵՍՆԵՄ, ՊԱՐՈՆ ՎԱՐՉԱՊԵՏ, ոնց եք կորոնավիրուսներին պինցետով հատ հատ քաշելու ու արաղով դիզինֆեկցիա անելու:

ԱԶԳԸ ՀԱՎԱՏՈՒՄ ՈՒ ՍՊԱՍՈՒՄ Է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ