16  03  2020

Ադրբեջանից կառավարվող ֆեյքերը ՀՀ-ում կորոնավիրուսի մասին կեղծ լուրեր են տարածում

Ադրբեջանից կառավարվող ֆեյքերը ՀՀ-ում կորոնավիրուսի մասին կեղծ լուրեր են տարածում

Հայկական անուն-ազգանունով պրոֆիլ կա՝ Valeri Avetisyan, ամենայն հավանականությամբ կոտրված էջ է, որը կառավարվում է Ադրբեջանից: Այս պրոֆիլը հատկապես վերջին օրերին «վերաորակավորվել է» և կեղծ լուրեր է տարածում Հայաստանում և Արցախում կորոնովիրուսի իրավիճակի մասին։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Մինչ այդ կենտրոնացած էր զինվորականների, զինված ուժերի հետ ասոցացվող մարդկանց դեմ ակնհայտ կեղծ լուրերի տարածմամբ: Ընդ որում, սրան կարելի է հանդիպել մեծ թվով հայաստանյան, արցախյան, սփյուռքի խմբերում, որտեղ քիչ չեն նմանատիպ կոտրված պրոֆիլները:

Պատկան մարմինների ուշադրությանն եմ ներկայացնում այս ու նմանատիպ էջերը, որոնք այս պահին էլ խուճապ, ակնհայտ սուտ, կեղծիք պարունակող նյութեր են տարածում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ