13 03 2020

Գևորգ Պապոյանը հերքում է

Գևորգ Պապոյանը հերքում է

ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը հերքում է մամուլում իրեն վերաբերող գրառումը.

«Այսօր yerkir.am կայքը մի վիրավորական և ստահոդ հոդված է հրապարակել, որտեղ հղում է արել «Հրապարակ» թերթին, թե իբր ես ասել եմ, որ իմ հայրն աշխատել և աշխատում է ԵՊՀ-ում, այնինչ տեսաձայնագրության մեջ ասում եմ համալսարանում, նկատի ունենալով Մանկավարժական համալսարանը, որտեղ հայրս է աշխատել ու աշխատում է։ Այնուհետև դրա հիման վրա հարցում են արել ԵՊՀ, ապա, բնականաբար ստացել բացասական պատասխան ու դրանից ելնելով, ինձ մեղադրել ստախոսության և աշխարհի մի շարք այլ մեղքերի մեջ։ Այսպիսով, նախ ես նույնպես միանում եմ Երկիր կայք-թերթին և պնդում եմ, որ այո, իմ հայրը երբևէ չի աշխատել ԵՊՀ-ում, ինչպես նշված է «Հրապարակ»-ում։ Այնպես որ կարիք չկար ԵՊՀ նամակ ուղարկել, ստանալ պատասխան, որ իմ հայրը ԵՊՀ-ում չի աշխատել, ավելին, մի հատ էլ հերոսական բացահայտում անել ու ինձ մեղադրել խաբեության մեջ։ Կրկնում եմ նորից, որ այո, հայրս երբեք չի աշխատել ԵՊՀ-ում։ Դե իսկ Երկիր կայքի «հոդվածի» վերնագրի մնացած հատվածը, նյութի բովանդակությունը, «հերոսական բացահայտումը» և ինձանից մեկնաբանություն չխնդրելը, այն դեպքում, երբ նյութը իմ մասին է, ցույց է տալիս լրագրողի ու կայքի իրական նպատակն ու մոտիվացիան։ Անգամ, եթե մի տեղ շփոթմամբ ՀՊՄՀ-ի տեղը ԵՊՀ ասեի, կարծում եմ տարրական լրագրողական էթիկան պետք է հուշեր, որ նախևառաջ ինձանից ճշտեին եղելությունը։ Բայց կրկնում եմ, որ որևէ տեղ նման բան չեմ ասել, ավելին մեկնաբանությունների մեջ կա ձայնագրությունը, որտեղ ասում եմ համալսարան, ոչ թե ԵՊՀ։ ՀԳ։ Հայրս աշխատել է մի քանի դպրոցներում և ՀՊՄՀ-ում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ