13 03 2020

Ադրբեջանը գնդացրով կրակ է բացել Իջևանի դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանը գնդացրով կրակ է բացել Իջևանի դիրքերի ուղղությամբ

Մարտի 13-ին, ժամը 12.00-12։30–ին Իջեւանի ուղղությամբ հակառակորդը գնդացրով կրակ է վարել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ` խախտելով հրադարարի պահպանման ռեժիմը։ Կրակոցների հետեւանքով վնաս չկա, տուժածներ ևս։ Այս մասին հայտնել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հակառակորդի կրակոցները լռել են հայկական կողմի պատասխան կրակոցներից հետո։

Անդրադառնալով ադրբեջանական կողմի տարածած տեղեկությանն այն մասին, թե ՀՀ զինուժը կրակ է բացել Ադրբեջանի Աբասբեյլի գյուղի ուղղությամբ, ՊՆ խոսնակն նշեց, որ դա իրականությանը չի համապատասխանում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ