12 03 2020

Հայ ժողովուրդն այսպիսի անհեթեթ ղեկավար չէր ունեցել. Վահան Իշխանյան

Հայ ժողովուրդն այսպիսի անհեթեթ ղեկավար չէր ունեցել. Վահան Իշխանյան

Ամբողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի դեմ, իսկ Հայաստանի վարչապետը պայքարում է նախկին իշխանություններ դեմ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է հրապարակախոս Վահան Իշխանյանը։ «Պատկերացնո՞ւմ եք, երկու տարի է նախկին չկա, ամբողջ երկիրը ձեռքն է, բայց երկրով մեկ նախկինների դեմ միտնգային գաստրոլներ է տալիս։ ՄԱԿ֊ի գլխավոր քարտուղար Գուտերեշը կոչ է անում, որ բոլոր պետությունները համախմբեն ուժերը կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, Փաշինյանի համար համախմբվելը հայհոյանք է, միտինգին գոռում է. «Վազում եվրոպաներում ու մոսկվաներում ինչքան կոշիկ տեսնում եք՝ լիզում եք։ Այ ըտենց էլ մինչեւ կյանքների վերջը լիզելու եք սրա-նրա կոշիկները, կոշիկ լիզողնե՛ր»։ Հայ ժողովուրդը քանի՞ տարեկան է՝ 3 հազա՞ր, 5 հազա՞ր, ինչ որ է, բանավիճում են, թե քանի տարեկան է, բայց արդեն հայտնի է, որ իր պատմության ընթացքում սենց անհեթեթ ղեկավար չէր ունեցել», գրել է Վահան Իշխանյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ