12 03 2020

Մարտի 13-ին քարոզարշավ և դասեր տեղի չեն ունենա․ Փաշինյան



Մարտի 13-ին մանկապարտեզները, դպրոցները, բուհերը չեն աշխատի։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ընդհատել է արձակուրդը։ «Կառավարությունում կհրավիրեմ խորհրդակցություն կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակը գնահատելու համար»,– ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Փաշինյանը՝ նշելով, որ այդ ժամանակ կորոշվեն հետագա գործողությունները։ Վարչապետը նաև հայտնեց, որ մարտի 13-ին իրենց քարոզչական միջոցառումները տեղի չեն ունենա։ «Խորհրդակցությունների արդյունքում եթե անհրաժեշտություն լինի, ապա այլ միջոցառումների մասին կհայտարարենք»,- ասաց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մարտի 13-ից ընդհատելու է իր արձակուրդը եւ սկսվելու են խորհրդակցություններ՝ կապված կորոնավիրուսի կանխարգելման հետ։ «Վաղը ես արձակուրդը կընդհատեմ, վաղը աշխատանքի մեջ կմտնեմ, հասկանալու համար կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, քանի որ ունենք 2 դրական ախտորոշում, որը կապված է երեկվա ախտորոշման հետ։ Նրանք եղել են մեկուսացված, սրանք նոր դեպքեր չեն։ Առողջապահության նախարարությունը բազմիցս խնդրանքներով դիմել է, որ ախտանշաններ ունենալու դեպքում դիմել մասնագետի։ Ցավոք, այս պրիմիտիվ պայմանը միշտ չէ, որ կատարվում է։ Կանխարգեման գործոնը ամեն անհատի անհատական պատասխանատվությունն է։ Հիվանդությունը կորոնավիրուսը մեր դեմ պայքարում շանս չունի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ