10 03 2020

ՌԴ-ում նախագահական ժամկետների քանակը զրոյացվում է

ՌԴ-ում նախագահական ժամկետների քանակը զրոյացվում է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ երկրի նախագահի՝ նոր ընտրություններին մասնակցելը հնարավոր է, բայց անհրաժեշտ է ՍԴ գնահատականը: Այս մասին հայտնում է Russia Today-ը։

«Ես, այնուամենայնիվ, ոչ նպատակահարմար եմ համարում Սահմանադրությունից նախագահական ժամկետների քանակի սահմանափակման մասին դրույթը հեռացնելը: Առաջարկությունը նշանակում է վերացնել սահմանափակումները ցանկացած քաղաքացու համար, ներառյալ՝ գործող նախագահի, և թույլ տալ մասնակցել հետագա ընտրություններին», - ասել է Պուտինը Պետդումայում։

Պատգամավոր Վալենտինա Տերեշկովայի առաջարկությամբ՝ նախագահական ժամկետները զրոյացվում են,  ժամկետների քանակի սահմանափակումը վերացվում է։

Պուտինը, խոսելով գործող նախագահի լիազորությունների ժամկետը երկարացնելու առաջարկի մասին, ասել է, որ այլընտրանք չունեցող ընտրություններ երկրին պետք չեն, դրանք պետք է լինեն բաց և մրցունակ։

«Այո, ապրիլին տեղի կունենա համառուսաստանյան քվեարկություն, բայց այդ դեպքում կստացվի, որ նախագահի լիազորությունները երկարաձգվում են իրականում ոչ այլընտրանքային ընտրությունների արդյունքում, իսկ դա, իմ կարծիքով, նույնպես ճիշտ չէ», - ասել Է Պուտինը ՝ այսօր ելույթ ունենալով Պետդումայի պատգամավորների առջև:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ