09  03  2020

Արդյո՞ք ձեռնարկում եք քայլեր․ ՎԵՏՕ-ի հարցերն ԱԱԾ-ին՝ Սորոսի վերաբերյալ

Արդյո՞ք ձեռնարկում եք քայլեր․ ՎԵՏՕ-ի հարցերն ԱԱԾ-ին՝ Սորոսի վերաբերյալ

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը ֆեյսբուքն էջում հարցեր է հասցեագրել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին։

Հարցման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի պարոն Մարտիրոսյան,

Ս/թ մարտի 4-ին “Financial Times” պարբերականում օլիգարխ Ջորջ Սորոսը հոդված է հրապարակել, որում կոչ է արել աջակցել Թուրքիային նշելով. «Եվրոպան պետք է ամրապնդի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքերը Պուտինի հետ բանակցություններում»։

Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի Հանրապետությունում օլիգարխ Ջորջ Սորոսի վարձկանների ցանցը միշտ անվերապահ կատարել է իր տիրոջ հրահանգները եւ այս պարագայում եւս, ամենայն հավանականությամբ, հետեւելու է օլիգարխ Սորոսի հանձնարարականին՝ Թուրքիային աջակցելու հարցում՝ պահանջում ենք պատասխանել հետեւյալ հարցերին.

1. Արդյո՞ք Թուրքիային աջակցելը բխում է ՀՀ ազգային անվտանգությունից:

2. Արդյո՞ք ԱԱԾ-ն ձեռնարկում է քայլեր՝ չեզոքացնելու օտարերկրյա գործակալական ցանցի ազդեցությունը Թուրքիային աջակցելու գործում՝ հաշվի առնելով, որ օլիգարխ Ջորջ Սորոսի վարձկանները տիրապետում են մեծաքանակ մեդիառեսուրսի եւ փողի դիմաց ստի, կեղծիքի արշավի հարուստ փորձ ունեն:

Կանխավ շնորհակալություն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ