08 03 2020

Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է Նաիրի բժշկական կենտրոն

Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է Նաիրի բժշկական կենտրոն

Ինչպես տեղեկացանք ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակից, արյան ճնշման կտրուկ տատանման և ինքնազգացողության վատացման պատճառով մարտի 7-ի ուշ երեկոյան Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է Նաիրի բժշկական կենտրոն։ Դեռևս ընթացող զննության արդյունքներով որոշում է կայացվելու հետագա բուժման բնույթի վերաբերյալ։

Գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Yerevan.Today-ին փոխանցեց, որ այժմ Նախագահ Քոչարյանի ինքնազգացողությունը լավ է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ