05 03 2020

Վիրուսն ու քարոզարշավը բացարաձակ իրար հետ պետք չէ կապել․ Ծովինար Վարդանյան



Ես չգիտեմ պարոն Ծառուկյանի տեղեկությունները որտեղից են, բայց եթե հետևել եք լրահոսին, տեսել եք, որ թե՛ վարչապետը, թե՛ կառավարության անդամներն այցելեցին Ծաղկաձոր և այնտեղ լեփ-լեցուն էր տուրիստներով: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՀՀ Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը՝ անդրադառնալով հայտարարությանը, թե այն օրվանից, երբ հավանական վարակակիրներին տեղափոխել են Ծաղկաձոր, այնտեղ մյուս հյուրանոցները դատարկ են մնում, որովհետև մարդիկ խուսափում են գնալ. «Չեմ կարծում, որ դա կարող է անդրադարձ ունենալ»:

Ինչ վերաբերում է հարցին, թե այս իրավիճակն ինչպես կանդրադառնա մեր տնտեսության վրա, պատգամավորը պատասխանեց. «Որոշ ավիաուղիներ չեղարկել են  չվերթները ժամանակավորապես, բայց տնտեսական մեծ ազդեցություն ճիշտ է համաշխարհային  մակարդակով արդեն իսկ ազդեցություն կա, բայց մեր տնտեսությունն այնքան զգայուն չի լինելու և այն ընթացքում, որ կարող է արդեն իսկ որևէ անդրադարձ ունենալ, վստահ եմ, որ այս հարցը լուծված է լինելու»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ