03 03 2020

Ալիևի օգնականները պետք է պատմություն կարդան, որ Ալիևին վատ վիճակի մեջ չդնեն. Ծառուկյան



«Արցախի անկախ պետության հարցը Արցախի ժողովուրդն արդեն լուծել է, մենք արդեն 30 տարի ունենք Արցախի անկախ պետություն, միայն պետք է միջազգային ճանաչում լինի: Բանակցությունների հիմքում պետք է լինի Արցախի անկախության հարցը, որ դա չի քննարկվում: Դրանից հետո նոր կարելի է բանակցել այլ տարածքների, այլ խնդիրների շուրջ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Արցախի հարցին:

Հարցին, թե ինչպես է գնահատում այսօրվա իշխանությունների կողմից Արցախի հարցում տարվող քաղաքականությունը, Ծառուկյանը պատասխանեց. «Ամենակարևորը՝ ուզում են անեն, բայց ուզենալը պետք է լիարժեք մարդը պրակտիկա, փորձ ունենա, կամ ովքեր այդ փորձն ունեն, նրանց հետ հարկավոր է խորհրդատվական միջոցառումներ կազմակերպել: 20 հոգու կարելի է լսել ու դրանից վերցնել ամենալավը: Ամենագետ մարդ աշխարհում չկա: Ով իրեն դնում է ամենագետի տեղ, ուրեմն նա ոչ մի բան չգիտի: Եթե մենք այսօր ուզում ենք, որ մեր խնդիրները լուծվեն, պետք է լսի բոլորին, ինչը օգուտ է երկրին, տնտեսությանը, ժողովրդին, դա էլ անի:

Ես ասում եմ իմ տեսակետը, թող ավելի լավը առաջարկեն, մենք ընդունենք: Ու փորձելու դիմաց, իմ հարցին լիարժեք պատասխանեն, այլ ավել պակաս, կողքից  ֆեյքերով, մեյքերով, ցեխ շպրտելով են զբաղված: Եղբայր, կարաս, արի նստի դեմս 3 հարց քննարկենք: Այդպես երկիր չեն կառուցի»:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ