27  02  2020

Ռուսաստանը զգույշ է վերաբերվում ՀՀ ներսում տեղի ունեցող գործընթացներին. Սերգեյ Կոպիրկին



ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը փետրվարի 27-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Մոսկվան ՀՀ նախկին երկու նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, ինչպես նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցած քրեական գործերին: Դեսպանը մասնավորապես նշեց. «Մենք շահագրգռված ենք, որ այստեղ կայունություն և առավելագույն հասարակական կոնսենսուս լինի։ Եվ իհարկե, մենք շահագրգռված ենք, որ այն ուժերը, որոնք հասկանում են հայ-ռուսական հարաբերությունների, մեր ռազմավարական փոխգործակցության կարևորությունը ծանրակշիռ դեր խաղան երկրի ներքաղաքական կյանքում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ