26  02  2020

Նախկինում հակահայկական քարոզչության ցանկացած փորձ շատ լուրջ, փաստարկված պատասխանի էր արժանանում․ Հրանտ Մելիք-Շահնազարյան



«Երեկ և այսօր ականատես եղանք, թե հակահայկական քարոզչության ինչպիսի մեծ ալիք է բարձրացվել մի շարք միջազգային, հատկապես ռուսական լրատվամիջոցներում՝ կազմակերպված Ադրբեջանի կողմից։ Քննարկման նպատակն է Խոջալուի իրողությունները ճիշտ հասկանալը և հայ հանրությանն այն ճիշտ ներկայացնելը։ Այս քննարկումը շտապ ենք կազմակերպել, որովհետև տեսանք, թե ինչպես մեկ օրվա ընթացքում ռուսական առաջատար լրատվամիջոցներում բացահայտ քարոզչական բնույթ կրող, միակողմանի, հայկական գործոնը շատ սև ներկայացնող նյութեր էին հրապարակում։ Անսպասելի էր նաև այն, որ այդ լրատվամիջոցների հետ տարիներ շարունակ աշխատանքներ են տարվել, հետևաբար այս թեմաները օտար չէին ռուսական մամուլին։ Նախկինում հակահայկական քարոզչության ցանկացած նման փորձ շատ լուրջ, փաստարկված պատասխանի էր արժանանում և լրատվամիջոցները պարզապես խուսափում էին միակողմանի քարոզչություն իրականացնելուց»,- փետրվարի 26-ին քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ