26  02  2020

Լևոն Տեր-Պետրոսյանը որդու միջոցով ամենօրյա ցուցումներ է տալիս Վահե Գրիգորյանին. Alternativ.am



Alternativ.am-ը գրել է․ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի որդու՝ Դավիթ Տեր-Պետրոսյանի  հանդիպումները վերջին շրջանում առավել հաճախակի են դարձել: Ինքն իրեն Սահմանադրական դատարանի նախագահ հռչակած Գրիգորյանի և Տեր-Պետրոսյանի  որդու՝ պարբերական բնույթ ստացած հանդիպումները, ըստ ամենայնի, մի գերնպատակ են հետապնդում՝  առաջին նախագահը  որդու միջոցով Գրիգորյանին ցուցումներ է տալիս. չէ՞ որ առջևում Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն է, այն կարևոր փորձաքարը, որը ներկայիս իշխանությունը պետք է պատվով հաղթահարի:

Կարող ենք եզրակացնել, որ Տեր-Պետրոսյան կրտսերի՝ Գրիգորյանին ուղղված ցուցումները մասնավորապես մի հարցի են վերաբերում՝ հանրաքվեի կայացման, դրական արդյունքների գրանցման դեպքում ազատվել ՍԴ ներկայիս կազմից՝ այն փոխարինելով յուրայիններով: Ասել է թե՝ ՍԴ-ն լցնել տերպետրոսյանական կադրերով ու այն դարձնել իշխանությունների կամակատար մարմին: Զանգովի արդարադատությունը կարծես թե չի ուզում նահանջ գրանցել…

ՍԴ ինքնահռչակ նախագահ Վահե Գրիգորյանը կլծվի այդ գործի գլուխ բերմանը: Չէ՞ որ վերջինս ՍԴ մուտք գործելուց հետո չի մասնակցել դատարանի աշխատակարգային նիստերին, չի կատարել ու չի կատարում իր աշխատանքային պարտականություներից և ոչ մեկը, փոխարենն ունի ծառայողական մեքենա, ՀՀ հպարտ հարկատուների հաշվին էլ բավական կլորիկ գումար է ստանում՝ ամսական 793 հազար 680 դրամ աշխատավարձ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ