26  02  2020

Անհիմն հարստացողի չհիմնավորված արտոնագրումը. Գևորգ Պետրոսյան

Անհիմն հարստացողի չհիմնավորված արտոնագրումը. Գևորգ Պետրոսյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրել է․

«Անհիմն հարստացողի չհիմնավորված արտոնագրումը (զուտ մասնագիտական դիտարկում)

ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1099-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ որպես անհիմն հարստացում՝ ենթակա չեն վերադարձման քաղաքացու մոտ «անբարեխղճության բացակայության դեպքում նրան որպես գոյության միջոց (խեղճ ըլնի ինքը) վճարված աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները)... Ասեք՝ տեսնեմ՝ եթե աշխատողը դիտավորյալ, անհիմն պատճառաբանությամբ, պաշտոնն ստանձնելու օրվանից չի կատարում օրենքով իր վրա դրված որևէ պարտականություն և լիարժեք ստանում ու տնօրինում է աշխատավարձը և պարգևատրումները, սա բարեխղճություն է՞, թե՞ անբարեխղճություն: ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի համաձայն՝ աշխատավարձն աշխատանքային պարտականությունների «կատարման դիմաց» վճարվող հատուցումն է:

Նույն օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ խրախուսումն աշխատողին իր պարտականությունների բարեխիղճ կատարման համար տրամադրվող հատուցումն է: Այս անբան կերպարը ՍԴ դատավորի կարգավիճակում երբևէ որևէ գործառույթ կամ պարտականություն չի կատարել...

Ինքն էլ է հաստատել այդ ամենը (թփի տակ տված հայտնի հարցազրույցում)...

Ինչու՞ իրավասու պետական մարմինները չեն գնում այս արկածախնդիր դատավորի ետևից (իկարկե՝ ոչ թե ետևից գրկելու, այլ պատասխանատվության կանչելու): Նա ինչո՞վ է արտոնյալ... Ի՞նչ եղավ վեթթինգը... Նա իր ո՞ր արժանիքով է յուրահատուկ, և ժողովուրդն ինչո՞վ է նրան պարտական... Ասեք՝ իմանանք, հանգիստ նստենք տեղներս...

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ