25  02  2020

«Այո»-ի շտաբը 205 մլն 560 հազար դրամ հավաքեց

«Այո»-ի շտաբը 205 մլն 560 հազար դրամ հավաքեց

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի դրամահավաք-երեկոյի ընթացքում հավաքվեց 205 մլն 560 հազար դրամ: Այս մասին դրամահավաքի ավարտին հայտարարեց շտաբի պետ, ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 9-րդ դրամահավաք-երեկոն արձանագրում է հետևյալ թիվը՝ 205 մլն 560 հազար դրամ: Օնլայն հարթակում դրամահավաքը շարունակվում է: Կան նաև փոխանցումներ արտարժույթի տեսքով, որոնց արտացոլումն առայժմ մեզ համար պարզ չէ, այսինքն՝ կարող է լինել այս թվի որոշակի փոփոխություն»,- ասաց Պապիկյանը:

Ստացված գումարն ուղղվելու է քարոզարշավի անցկացմանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ