25 02 2020

«Թրանսփարենսի»-ն չի իրականացնում իր գործառույթը․ Բաբկեն Հարությունյան

«Թրանսփարենսի»-ն չի իրականացնում իր գործառույթը․ Բաբկեն Հարությունյան

Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Թրանսփարենսիի գորժադիր տնօրեն Սոնան ասում է, որ Հայ Առաքելական եկղեցին պետք է հարկ մուծի, թափանցիկ չէ, կոռուպցիոն ռիսկեր կան և վերջապես «համապատասխանեցվի 21-րդ դարի պահանջներին ու համապատասխան ստանդարտներին»։

Սա նույն Թրանսփարենսին է, որ գործող սորոսական իշխանությունների օրոք ծպտուն չի հանում պետական կառույցների կողմից տեղեկատվության չտրամադրման համար, աստղաբաշխական պարգևավճարների և բազմաթիվ ապօրինությունների համար։

Նախկին իշխանությունների ժամանակ, երբ մի պետական կառույց սխալ էր անում, Թրանսափարենսին մեծ աղմուկ էր բարձրացնում, հիմա լռում են, լռում են, որովհետև իրենք են եկել իշխանության՝ դարձել են նախարարներ, պատգամավորներ և զբաղեցնում են բազմաթիվ այլ պաշտոններ։ Այլևս ի՞նչ ձայն հանեն, ու՞մ քննադատեն, իրենք ի՞րենց, չէ՞ որ իրենց իրական նպատակը իշխանության գալն էր և եկան, ու հիմա անցել են մեր եկեղեցու հիմքերի քայքայմանը, որը առանց այն էլ լավ օրի չէ։

Թրանսփարենսի ինթերնշնլի հայաստանյան կառույցը չի իրականացնում այն գործառույթը, ինչը պետք է աներ՝ ըստ միջազգային Թրանսփարենսի ինթերնեշնլի գործառույթների և զբաղված է ներքաղաքական և ներկլանային շահեր սպասարկելով, սրա մասին պետք է տեղեկացնել Թրանսփարենսիի կենտրոնական գրասենյակին։Հայաստանյան ներկայացուցչությունից պահանջում եմ հեռու փախնել Առաքելական եկեղեցուց, մինչև կամ ձեր կենտրոնական գրասենյակը կզբաղվի ձեզանով, կամ օրենքով կփակենք հայաստանյան ներկայացուցչությունը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ