25  02  2020

Ռոբետ Քոչարյանի որդիները ՀՔԾ-ում հրաժարվել են ցուցմունք տալ



ՀՀ հատուկ քննչական ծառայություն են հրավիրվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդիները՝ որպես վկա ցուցմունք տալու Արմեն Թավադյանի և Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակցի գործով։ Խոսքը վերաբերում է հայտնի տեսանյութին, ըստ որի՝ Ռոբերտ Քոչարյանի աջակիցը փորձել էր կաշառել մարտի 1-ի տուժածի։ Արդյունքում դա համարվեց բեմադրություն, «կաշառողն» ազատ արձակվեց, իսկ փոխարենը կալանքի տակ է պահվում «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը։ «Ես և եղբայրս ցուցմունք չենք տվել, քանի որ մենք բազիմիցս արտահայտել ենք այդ կառույցի հանդեպ մեր վերաբերմունքը։ Իր պետից սկսած՝ մի քանի անգամ անմեղության կանխվարկած են խախտել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ