24  02  2020

Ըստ Փաշինյանի` ոստիկանապետը նպաստում է «ահաբեկչության քարոզի՞ն»․ Zham.am

Ըստ Փաշինյանի` ոստիկանապետը նպաստում է «ահաբեկչության քարոզի՞ն»․ Zham.am

Zham.am-ը գրում է․ «Հայաստանում գրեթե ամեն օր կարելի է սենսացիաների հանդիպել: Օրինակ, որ երկրում եք տեսել, որ երկրի ղեկավարն իր ոստիկանապետին մեղադրի «ատելության  քարոզին» նպաստելու մեջ և արդյունքում նրանք իրար հետ կառավարության նիստերում միասին  խաղաղ քննարկեն երկրի խնդիրները: Մեզ  կարող եք ասել, որ նման բան չի կարող լինել: Մենք էլ  էին այդպես կարծում, մինչև որ կարդացինք երկրի վարչապետի ընտանիքին պատկանող թերթի խմբագրականը:

Մանրամասն վերլուծելով, թե ինչ վտանգներ է իր մեջ պարունակում ատելության քարոզը, թերթը վերջում այն եզրակացության է գալիս, որ Հայաստանում ատելության քարոզին նպաստում է նաև  ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի գործողությունները:

Մասնավորապես սույն լրատվամիջոցը  գրում է բառացի հետևյալը. «Հիմա Հայաստանում ատելության ու թշնամանքի քարոզի ծավալների առումով մոտավորապես նույն վիճակն է: Ընդ որում՝ շատերն են դա տեսնում, գուցե նաեւ հեռահար նպատակներն են հասկանում, բայց դեմն առնելու ձեւերը չեն գտնում (կամ էլ՝ նրանք, ովքեր պիտի գտնեն, առանձնապես մեծ ցանկություն չունեն): Ավելին՝ ըստ էության նպաստում են այդ քարոզչությանը, որովհետեւ եթե ինչ-որ ապաշնորհ գործողության արդյունքում երկրում ահաբեկչության մթնոլորտ ձեւավորողներից մի քանիսին բռնում-բաց են թողնում, ու դրանից հետո նրանց բառապաշարում լկտի հայհոյանքների չափաբաժինը միայն մեծանում է, ստացվում է, որ ըստ էության հակառակ արդյունքն արձանագրվեց...»:

Հասկանալի է, որ խոսքը  հենց ոստիկանության գործողությունների մասին էին, երբ նրանք կալանավորեցին և որոշ ժամանակ անց բաց թողեցին սկզբից «Ադեկվատների» տղաներին, իսկ հետո՝ Ռուբեն Հայրապետյանին:

Փաստորեն ստացվում է, որ այս գործողություըններն ի հակառակ վարչապետի կամքի անձամբ գլխավոր ոստիկանապետի հրահանգով է եղել, որպեսզի դա նպաստի Փաշինյանի վարկաբեկմանը: Եթե այդպես է, ապա ինչպե՞ս է Փաշինյանը աշխատում «ատելության քարոզով» զբաղվող ոստիկանապետի հետ:

Կամ Պուտինը, Մերկելը, Թրամփը  թույլ չեն տալիս ոստիկանապետին ազատել աշխատանքից, կամ  այլ «դավադիր ուժերը», կամ էլ  այդպիսի բան չկա: Ոստիկանապետը շատ էլ լավ է աշխատում, իսկ վարչապետի լրատվամիջոցը բառիս բուն իմաստով հակապետական գործնեությամբ է զբաղված: Քանզի այս և նմանատիպ հոդվածներով կազմալուծվում է երկրի կարևորագույն ուժային կառույցը:

Երրորդ տարբերակ չկա: Այս ամենից հետո արդեն ակնհայտ է, թե ով է իրականում կազմալուծում երկրի պետական կառույցները՝ անկայունություն մտցնելով երկրում: Միտումնավոր թե հիմարության պատճառով, ցույց կտա միայն հետագա գործընթացները:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ