24 02 2020

Մեր քաղաքական դաշտում կան ուժեր, որոնք Իրանում ստեղծված իրավիճակը կօգտագործեն. Գոռ Գևորգյան



Իրանի հետ առաջիկա երկու շաբաթների ընթացքում մեր  շփումները կլինեն ավելի ինտենսիվ: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը:

«Ինչ վերաբերում է ճանապարհային հաղորդակցության երկու շաբաթվա դադարին, չեմ կարծում, որ դա որևէ խնդիր առաջացնի, խոսքը վերաբերում է առաջին հերթին մարդկանց փոխադրումներին: Բեռների  փոխադրման հարցում որևէ արգելք չկա, արտակարգ ռեժիմով կհսկվեն վարորդները, ովքեր բեռները տեղափոխում են: Օդային հաղորդակցությունը որոշակի սահամանափակումներով կիրականացվի: Դրա հետ մեկտեղ մենք որևէ կերպ չենք արգելում Հայաստանում գտնվող  Իրանի Իսլամական  Հանրապետության քաղաքացիների վերադարձին»,- ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ