24 02 2020

Ղարաբաղյան խնդիր․ Հայաստանի 4 ղեկավարների մոտեցումները



Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում առաջնահերթ տեղ է զբաղեցնում արցախյան հիմնահարցը։ Խնդրի վերաբերյալ ծայրահեղ տարբեր է եղել երկրորդ և երրորդ նախագահների դիրքորոշումը՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից։ Տարբեր է նաև ներկայումս վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները։ Մասնավորապես, առաջին նախագահը մշտապես հանդես է եկել հայտարարություններով, որ ազատագրված շրջանները քանի դեռ չեն տրվել Ադրբեջանին, Հայաստանը չի կարող զարգացում ունենալ։

Երկրորդ և երրորդ նախագահները պնդել են, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը որևէ առնչություն չունի Արցախի հետ։ Արցախը, ըստ նրանց պաշտոնական դիրքորոշման, երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, քանի որ երբեք չի էլ եղել անկախ Ադրբեջանի մեջ, աշխարհում այդպիսի օրինակ չկա, որ փաստացի անկախացած պետությունը հետ վերադարձվի մեկ նախկինում եղած այլ պետության մեջ։ ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը նույնպես էականորեն տարբերվում է մյուս բոլորից․ նա ասում է, որ պետք է խնդրի «լուծումը բավարարի և՛ Հայաստանի ժողովրդին, և՛ Արցախի ժողովրդին, և՛ Ադրբեջանի ժողովրդին»։

Տեսանյութով ներկայացնում ենք Հայաստանի 4 ղեկավարների դիրքորոշումը ղարաբաղյան հարցի վերաբերյալ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ