24  02  2020

ՀՀ-ն Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ պետք է աշխատանք տանի. Կիրո Մանոյան



Դա բանակցություն չէ, դա ընդամենը սահմանափակ ժամանակով, սահմանափակ հնարավորություններով բանավեճ է. թե բանավեճն ինչ տվեց, դա ուրիշ հարց է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Մյունխենում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը: «Բանավեճը կողմերից ոչ մեկի շահերից չէր բխում, ոչ էլ բանակցությունների շահերից էր բխում, այն պարզապես կազմակերպիչների շահերից էր բխում:

Կազմակերպիչները հաջողեցին կողմերից երկուսի ղեկավարներին հրապարակավ բանավեճի հանել, այդքանը: Բայց ասել, որ սա ասաց մեր վարչապետը, այն չասաց մեր վարչապետը, դա չէ չափանիշը որոշելու՝ այս իշխանությունների քաղաքականությունն ինչ է»,- ընդգծեց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ