22 02 2020

Արցախում Արարատ Միրզոյանը հանդիպել է Աշոտ Ղուլյանին

Արցախում Արարատ Միրզոյանը հանդիպել է Աշոտ Ղուլյանին

Արցախում տեղի է ունեցել Աշոտ Ղուլյանի և Արարատ Միրզոյանի հանդիպումը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդների՝ Ստեփանակերտում տեղի ունեցած նիստից հետո ԱՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների նախագահներ Աշոտ Ղուլյանի և Արարատ Միրզոյանի հանդիպումը:

Հանդիպմանը քննարկվել են երկու խորհրդարանների միջև համագործակցության շարունակականության պահպանմանը վերաբերող հարցեր: Կողմերն անդրադարձել են նաև Արցախում առաջիկա համապետական ընտրություններին ՀՀ խորհրդարանական պատվիրակության դիտորդական առաքելության կազմակերպման գործընթացին:

Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Աշոտ Ղուլյանին ընդունելության համար և հաջողություն մաղթել մարտի 31-ին սպասվող համապետական ընտրություններին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ