22  02  2020

Փլվող դպրոցի համար 40 000 չունեն, հանրաքվեի համար 7 մլն դոլար ունեն․ կարծիք

Փլվող դպրոցի համար 40 000 չունեն, հանրաքվեի համար 7 մլն դոլար ունեն․ կարծիք

«Ազգային Համաձայնության» համանախագահ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի հիմնական դպրոցը շուտով կվերածվի փլատակների: Դպրոցի վերանորոգման համար 19 միլիոն դրամ էր հարկավոր (մոտ 40 000 դոլլար), դիմել էին կառավարություն և մերժում էին ստացել, գիտե՞ք ինչ պատճառաբանությամբ, որ քանի որ այս տարվա բյուջեով նախատեսված չէ այդ գումարի ծախսը, չեն կարող տրամադրել:

Ուրեմն ուշադրություն, այս հանրաքվե-խեղկատակության ծախսն էլ նախատեսված չէր այս տարվա բյուջեի մեջ, բայց այս կառավարությունը կարողանում է տրամադրել հանրաքվեին 7 միլիոն 300 000 դոլլար, իսկ դպրոցը փուլ գալուց փրկելու համար ընդամենը 40 000 դոլլար չի կարողանում:Էլի չտա՞մ որակավորում էս կառավարությանն ու իրենց շեֆին:

Լավ, ժողովուրդ, սենց մինչև ու՞ր ու մինչև ե՞րբ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ