21 02 2020

Մակունցը ո՛չ Վահե Գրիգորյանի բացակայություններից է տեղյակ, ո՛չ Ջհանգիրյանի պաշտոնից



«Ես չգիտեմ՝ ինչ հիմք կա այդ բացակայությունների տակ, արդյո՞ք ներկայացվում են որոշակի փաստաթղթեր ՍԴ, չե՞ն ներկայացվում, հետևաբար, այդ հարցին պատասխանող կողմը կամ ընթացք տվող-չտվողն առաջին հերթին ՍԴ-ն է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ ՍԴ աշխատանքներին չմասնակցելու վերաբերյալ հարցին։

Հարցին, թե՝ այս պահին ՍԴ դատավորների թեկնածուներ դիտարկվու՞մ են, քանի որ մամուլում շրջանառվում էր Գագիկ Ջհանգիրյանի անունը, Լիլիթ Մակունցն ասաց․ «Ես չեմ կարող ասել՝ ինչ անդամներ են դիտարկվում, որովհետև չեմ կարող դրանից տեղյակ լինել. դա մեր լիազորությունների տիրույթում չէ: Անվան հետ կապված ոչինչ ասել չեմ կարող, առաջին անգամ եմ լսում»:

Հիշեցնենք, որ համաձայն մամուլի՝ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը փորձում է դառնալ ՍԴ դատավոր։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ