21  02  2020

Մրցույթում հաղթողը կեղծ է․ Սերգեյ Բագրատյան



«Նախկինում, երբ որոշել էին, որ Պողոսը պետք է բերի բաժակը, Պողոսին ասում էին գնա Ռուսաստանում կամ Բելոռուսիայում պայմանավորվիր բաժակն արտադրողի հետ։ Նա պայմանավորվում էր, հետո մրցույթի չափորոշիչների մեջ գրում էին, որ 10 սմ բարձրություն ունենա և այլն։ Էքսկլյուզիվ պայմանագիր էր կնքվում, որ այդ բաժակը ներկրելու հնարավորություն ունի միայն «իքս» կազմակերպությունը, մրցույթի պայմանները գրվում էին այդ բաժակին համահունչ, որից հետո մրցույթ էր հայտարարվում։ Եթե որևէ մեկը գտնում էր այդ կազմակերպությանն ու ցանկանում էր պայմանագիր կնքել, այդ կազմակերպություն ասում էր, որ «իքս» ընկերությունն այլևս էքսկլյուզից պայմանագիր ունի»,- ԱԺ-ում ասաց ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

Բագրատյանի խոսքով, այս տեսակի մրցույթների արդյունքում գերմոնոպլիզացվեցին բոլոր ապրանքային շուկաները, 20 հազար ապրանքատեսակ մոնոպոլիզացվեց։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ