21 02 2020

Ի՞նչ խնդիրներ կան պետական գնումների համակարգում և ի՞նչը փոխել․ Ֆիննախի կարծիքը



Ակնհայտ է, որ գնումների գործընթացը ցանկացած միավորի համար կարևորագույն նախադրյալ է ստեղծելու այն երաշխիքները, որոնց շնորհիվ կարող ենք դատողություն անել գործունեության արդյունավետության վերաբերյալ։ Այս մասին փետրվարի 21-ին «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Նա նշեց, որ Հայաստանն արդեն շուրջ 20 տարի ունի գնումների համակարգ և այդ 20 տարիների ընթացքում 4 օրենք է եղել, որը հնարավորություն է տվել կուտակել որոշակի փորձ, գիտելիք։ Նա ընդգծեց, որ կա տեսակետ, թե բանկերը հաճախ կանխի դրամական միջոցներով գրավի առարկա են ակնկալում պոտենցիալ մասնակիցներից, որպես ապահովման միջոց տրամադրվող երաշխիքի և այդ դեպքերի համար քննարկվում է այլընտրանքային տարբերակ, որ եթե կանխիկ դրամանական միջոց պատրաստ է մասնակիցը գրավադրել, ապա նա հնարավորություն ունենա առանց լրացուցիչ ծախսի գանձապետարանում բացված հատուկ հաշվի փոխանցել կանխիկ միջոցները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ