20  02  2020

Վարչապետի որոշ արտահայտություններ անընդունելի են. Երևանի մամուլի ակումբի նախագահ



«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշ արտահայտություններ անընդունելի են, իսկ որոշները կարելի էր տառացիորեն ընդունել, եթե դրանք կոնկրետ հասցեատեր ունենային: Այնպիսի արտահայտությունները, ինչպես՝ «ասֆալտին փռել» կամ «պատին ծեփել», որոնք կարող են լինել իրավապահ մարմինների աշխատակիցների ռեալ գործողություններ, օրինակ, իրավակարգը խախտողների դեմ, հստակ հասցեատեր չունեն, ապա դրանք երբեմն ընկալվում են որպես քաղաքական ընդդիմախոսներին ուղղված սպառնալիք»,- փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ