20  02  2020

ՍԴ-ն Վահե Գրիգորյանի անձնական «դուքյանը» չէ. Գագիկ Համբարյան



«Որքան գնում է, համոզվում եմ, որ մեր իշխանություններն ավելի շատ մտածում են ոչ թե Հայաստանում իրոք ժողովրդավարական համակարգ ձևավորելու կամ նախորդ կոռումպացված իշխանությունների մնացուկներից ձերբազատվելու մասին, այլ իրենք մտածում են Հայաստանում մենիշխանություն ձևավորելու մասին: Անընդունելի, անգամ անտրամաբանական է, որ մեկ տարվա մեջ երկրում անցկացվի սահմանադրական փոփոխության երկու հանրաքվե: Մինչև սեպտեմբերի վերջ հավանաբար Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը կներկայացնի փոփոխությունների նոր տարբերակը: Հարց է առաջանում: Ի՞նչն է խանգարում գործող իշխանություններին, որպեսզի ամբողջությամբ Սահմանադրության փոփոխված տարբերակը ներկայացվի, ասենք, սեպտեմբերին և մեկ հանրաքվեի միջոցով լուծվի ՀՀ Սահմանադրության հարցը»,- փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ