19 02 2020

Արտակ Դավթյանն այցելել է Վրաստան

Արտակ Դավթյանն այցելել է Վրաստան

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն այցելել է Վրաստան։

Պաշտոնական այցով Վրաստան է գտնվում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ում ընդունել է Վրաստանի զինված ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Չաչիբաիան:

Պաշտոնական հանդիպմանը կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև պաշտպանական համագործակցության խորացմանը, ռազմական կրթության և ռազմական բժշկության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր:

Վլադիմեր Չաչիբաիան իր գործընկերոջը ներկայացրել է վրացական պաշտպանական ուժերում շարունակվող բարեփոխումները:

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը նաև ծաղկեպսակ է դրել Թբիլիսիի Հերոսների հրապարակում։

Երկօրյա այցի ընթացքում ՀՀ Զինված ուժերի պատվիրակությունը կայցելի նաև Կրծանիսիում գտնվող JTEC ուսումնական կենտրոն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ