19  02  2020

«Այո» ճակատի քարոզչական խախտումներին արձագանքելու ենք. Արսեն Մկրտչյան



Առանցքայինն այն է, որ սա իրավաբանների միություն է, և այստեղ մենք ավելի շատ համախմբված ենք իրավունքի գաղափարների շուրջ, ոչ թե քաղաքական գաղափարների: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Ոչ»-ի ճամբարից փաստաբան Արսեն Մկրտչյանը:

«Մենք բոլորս այն մարդիկ ենք, որ ղեկավարվում ենք այն սկզբունքով, որ բացարձակ ճշմարտություն: Մեր պատկերացումով Սահմանադրությունը խախտվում է ընդհանրապես հանրաքվեի դնելով, բայց և այնպես պետք է նաև քարոզել, ինչու չէ նաև վերահսկողական ֆունկցիաներ ունենալու նպատակ ենք հետապնդում, որովհետև եթե չլինի «Ոչ»-ի ճակատ, ապա ցանկացած իշխանություն կփորձի անցկացնել այնպիսի ընտրություններ, որոնք վաղը մյուս օր կարող են վիճելի լինել»-նշեց Արսեն Մկրտչյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ