19  02  2020

Կան 10 զոհեր և չկա իշխանությունների կողմից որևէ ցանկություն բացահայտելու․ Արա վարդանյան

Կան 10 զոհեր և չկա իշխանությունների կողմից որևէ ցանկություն բացահայտելու․ Արա վարդանյան

«Ադեկվադ» միաբանության անդամ Արա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մարտի մեկի գործը պետք է բացահայտվի ամբողջությամբ։ Սա է հրամայականը։ Արդեն շուրջ 1,5 տարի է ինչ Նախագահ Քոչարյանի և մյուսների գործը քննվում է դատարանում, բայց բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ այս դատական պրոցեսը ոչ թե Մարտի 1-ի դեպքերի բացահայտմանն է ուղղված, այլ ճիշտ հակառակը՝ փաստերի կոծկմանն և պատմության վերաշարադրմանը։ Վերջին շրջանում բազում նոր տեսանյութեր են լույս տեսնում, բայց որևէ բան տեղի չի ունենում։ Յուրաքանչյուր նոր տեսանյութի ի հայտ գալուն հետ սպասում էի այդ ողբերգական օրվա տուժածների և զոհերի հարազատների ցասմանը առ այն, որ պետք է անհապաղ նոր գործեր բացվեն։ Բայց արի ու տես, որ իրենք դրա փոխարեն ջանասիրաբար մասնակցում են մի դատավարության, որն որևէ կապ չունի զոհերի հետ։ Մարդկային մակարդակում շատ դժվար է այս ամենը ընդունել և հասկանալ։ Մեկ բան ակնհայտ է. Կան 10 զոհեր և չկա իշխանությունների կողմից որևէ ցանկություն բացահայտել այդ մարդկանց սպանությունները։ Մնացածը քաղաքական, զավեշտի նմանվող խաղեր են»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ