18 02 2020

Դադարել են մարիխուանա օգտագործել․ Politik.am

Դադարել են մարիխուանա օգտագործել․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «2018 թվականի իշխանափոխությունից հետո,  տարբեր պաշտոններում հայտնված երիտասարդները լուրջ հակասության մեջ մտան իրենց անցյալի հետ։ Չինովնիկի կյանքը ստիպում էր նրանց զսպել իրենց ազատությունները։

Այս իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից նախկինում արված ամենաաղմկոտ հայտարարություններից մեկը մարիխունայի օգտագործման, վաճառքի օրինականացման պահանջն էր։ Նրանցից շատերը կարծում էին, որ մարիխունան պետք է օրինականացվի։ Նախկինում նման հայտարարություններ են արել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանը, պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը նախարար Արայիկ Հարությունյանը և շատ ուրիշներ։  Նրանց մի մասը հայտարարել է, որ օգտագործել է մարիխուանա, իսկ որոշներն էլ իրավապահների կողմից բերման են ենթարկվել մարիխունա պահելու և օգտագործելու համար։

Իշխանությունների տարբեր ներկայացուցիչների համար մարիխուանա օգտագերծելու անցյալն ու ներկան իրական մղձավանջ դարձավ, երբ 2018 թվակյանին Politik.am-ը գրեց, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարիխուանա է օգտագործել։ Հրապարակումն իրապես շոկային էր։

Այս հրապարակումից հետո իշխանության մարիխունայի սիրահարները իրենց ավելի զուսպ են պահում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ իշխանության շատ ներկայացուցիչներ դադարել են մարիխուանա օգտագործել և այդ կերպ ապահովագրում են իրենց անցանկալի հրապարակումներից։ Մի քանիսն էլ ապահովության համար հատուկ թեսթ են անցել, որպեսզի անհրաժեշտության դեպքում հրապարակեն արդյունքները»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ