18 02 2020

Նիկոլ Փաշինյանն ակամա գովազդել է Ռոբերտ Քոչարյանին․ Արծրուն Պեպանյան

Նիկոլ Փաշինյանն ակամա գովազդել է Ռոբերտ Քոչարյանին․ Արծրուն Պեպանյան

Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՀԱԿ-ը բողոքում է Փաշինյանից.

Փաշինյանն ակամա գովազդել է Ռոբերտ Քոչարյանին։

Նա իր էջում տեղադրել է այս լուսանկարը՝ իբր թե «Այո»-ի ու «Ոչ»-ի հակադրություն։ Բայց նա չի գիտակցել, որ այս նույն լուսանկարով ինքը ներկայացնում է ՀՀ ճանապարհների վիճակը Տեր-Պետրոսյանի և ապա Ռոբերտ Քոչարյանի ժամանակներում։

Բոլորը հիշում են, որ ԼՏՊ ժամանակ երկիրը ֆինանսական փոսի մեջ էր, ողջ երկրի տնտեսությունը ու ճանապարհները նկարում պատկերված քարուքանդ վիճակում էին, իսկ ահա ՌՔ նախագահության տարիներին այդ ամենը շտկվեց։

Մեր տեղեկություններով, Փաշինյանի կողմից այս լուսանկարի տարածումը բուռն դժգոհություններ է առաջացրել ՀԱԿ-ում, և չի բացառվում, որ այս կառույցը որոշի «Այո»-ին «Ոչ» ասել։

Մամուլի ծառայության աջակցող ծառայություն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ