18  02  2020

Եթե «Այո»-ն հաղթի, մենք մեր ձեռքով կթաղենք ժողովրդավարությունը. Տիգրան Աթանեսյան



Փաստաբանների նկատմամբ ճնշումներն արտահայտվում են սոցիալական ցանցերում՝ հարձակումներով: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը և ընդգծեց.

«Մեր հանրության գերակշռող մասի իրավագիտակցության մակարդակը բավականին ցածր է և չեն հասկանում, որ փաստաբանը հնչեցնում է իր պաշտպանյալի դիրքորոշումը, ցույց է տալիս իրերը իր պաշտպանյալի աչքերով և դա փաստաբանի սրբազան պարտականությունն է»:  

Ինչ վերաբերում է ճնշումներին՝ նախկին և ներկա իշխանությունների ժամանակ, փաստաբանն ասաց. «Նախկինում՝ Սերժ Սարգսյանի կառավարման օրոք, իշխանությունները հասկանում էին փաստաբանության դերը, իհարկե, խոսք չկա անկախ դատական համակարգի մասին, շատ-շատ էին անարդարությունները, դրա մասին ես չպետք է ասեմ, դա ակնհայտ է, բայց մասնագիտությունը չէր ճնշվում: Իսկ ճնշման դեպքերը կանխում էր արդարադատության նախարարը: Հիմա մենք ապրում ենք պոպուլիզմի դարաշրջանում և ցանկացած խոսք, որը հաճո չէ իշխանություններին, միանգամից արժանանում է ֆեյքային հարձակումների»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ