18  02  2020

Դատարանը արձանագրեց, որ տեղի է ունեցել Արմեն Գևորգյանի իրավունքների խախտում. Փաստաբան



«Ոստիկանության աշխատակիցները արհեստական խոչընդոտ ստեղծեցին և չթույլատրեցին, որպեսզի նա մեկնի Հայաստանի Հանրապետությունից՝ պատճառաբանելով, թե իբր առկա չէ պատշաճ որոշում դատարանի կողմից կայացված, որը կփաստեր, որ Արմեն Գևորգյանին թույլատրվում է մեկնել ՀՀ-ից»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

Փաստաբանը նշեց, որ դիմել են ՄԻՊ-ին, ով ևս համաձայնվել է իրենց հետ. «Մարդու իրավունքների պաշտպանը արձանագրեց, որ եղել է պարոն Գևորգյանի իրավունքների խախտում, հետագայում հաղորդում ներկայացրեցին գլխավոր դատախազին, որպեսզի նախապատրաստվեն նյութեր և հարուցվի քրեական գործ, քանի որ այստեղ առերևույթ առկա են պաշտոնական հանցագործության հատկանիշներ»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ