18  02  2020

Ովքեր մեզ մեղադրում են դատական նիստերը ձգձգելու մեջ, չեն ուզում իրականությունը տեսնել. Հայկ Ալումյան



Ովքեր մեղադրական կարծիքներ են արտահայտում, թե իբր մենք ենք ձգձգում դատական նիստերը չեն ուզում իրականությունը տեսնել: Այս մասին փետրվարի 18-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը:

Հարցին, թե Փաշինյան-Մերկել հանդիպման ժամանակ կանցլերը հետաքրքրվել է Քոչարյանի գործով, ինչ կասի փաստաբանը այդ մասին, Ալումյանը նշեց. «Ես չգիտեմ կանցլերի և Փաշինյանի խոսակցության դետալները, բայց ես չեմ բացառում, որ գնալով ավելի հաճախ են մեր երկրի իշխանություններին այդ հարցերը տրվելու, որովհետև գնալով ավելի պարզ է դառնում բոլորի համար, որ այստեղ առկա է քաղաքական հետապնդում»,- ասաց փաստաբանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ