17  02  2020

Հ1-ի լրագրողի՝ ինձ քաղաքական գնահատական տալն անընդունելի է․ Ռուբեն Մելիքյան

Հ1-ի լրագրողի՝ ինձ քաղաքական գնահատական տալն անընդունելի է․ Ռուբեն Մելիքյան

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այսօրվա նիստից հետո ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հանրային հեռուստաընկերության լրագրողի հնչեցրած հարցի քաղաքական ենթատեքստին։

«ՔՊ գրասենյակի դիմաց Հ1-ի լրագրող Անուշ Մուրադյանի -ի հարցը՝ Ալեն Սիմոնյանին (հեռարձակվել է ուղիղ եթերով).

«Վաղը Ռուբեն Մելիքյանը պատրաստվում է դիմում ներկայացնել ԿԸՀ, քաղաքացիական նախաձեռնությունը իրենք են ձևավորել և, ըստ էության, ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն են դառնալու, ինչ-որ տեղ աջակիցներն են դառնալու «Ոչ»-ի շտաբի ձևավորողը, «Ոչ» քարոզողը: Ինչպե՞ս եք սրան վերաբերում»։

Սա նորմա՞լ է։ Այս հարցը լրագրողական էթիկայի սահմաններու՞մ է։ Լրագրողը (այն էլ Հանրայինի լրագրողը) իրավունք ունի՞ հարցի տեսքով քաղաքական գնահատականներ տալ անձամբ ինձ և մեր նախաձեռնությանը։

Համարում եմ սա անընդունելի և ակնկալում եմ Հանրային հեռուստաընկերության պատշաճ արձագանքը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ