17  02  2020

Իշխանությունների թեթև ձեռքով լրատվական դաշտն էլ է բաժանվել սևերի և սպիտակների. Հարություն Հարությունյան



«5-րդ ալիքի նկատմամբ արշավը վաղուց է սկսվել, դեռ անցած տարվա կեսերին մենք զանգ ունեցանք վարչապետի աշխատակզմից, մեզ մեղադրեցին, որ չենք լուսաբանել վարչապետի փայլուն այցը Չինաստան, ընդամենը լուսաբանել ենք բադ ուտելու պրոցեսը: Ես ասացի, որ մենք չենք ունեցել լրագրող, օգտվել ենք վարչապետի ֆեյսբուքյան էջից, դա իրենք մեկնաբանում էին որպես հակաքարոզչություն: Ասածս այն է, որ մեզ մեղադրում են, որ  չստանալով վարչապետի աշխատակազմից բավական լրատվություն, տալիս ենք վարչապետի ֆեյսբուքյան էջից: Դրանից հետո եղան հայտնի պատմություններ, բայց մեր դեմ կազմակերպված արշավ ստեղծվեց այն պահից, երբ մենք հանդես եկանք որպես 5-րդ ալիք»,- փետրվարի 17-ին «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները․ սպասելիքներ և անելիքներ» թեմայով քննարկմանն ասաց 5-րդ ալիքի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ