17  02  2020

Փաշինյանը հնչեղություն է տալիս նախկինում Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած մտքին․ Ալեքսանդր Մանասյան



«Այն փաստարկները, որոնք հնչեցին մր կողմից լավագույնը չէին: Փաշինյանը ցանկանում էր հակառակորդին տապալել, բայց պատմական փաստարկները թույլ հնչեցին: Եթե ես լինեի, կասեի, որ հարյուր տարի առաջ Ադրբեջանը չի եղել, հետևաբար՝ Տիգրան Մեծի ժամանակ էլ չի եղել: Նման փաստարկները Եվրոպայի, ԱՄՆ- և Ռուսաստանի, ու առհասարակ՝ մեծ խաղացողների դուրը չեն գալիս»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։

Քաղաքագետը նշեց, որպետք էր նաև Մյունխենյան հանդիպման ժամանակ առառջ քաշվեր իրավական բնույթի փաստարկներ․ «Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է՝ բա Ադրբեջանն ինչ անի, նա տարածքներ է կորցրել,  հիմա նույն մտքին հնչեղություն է տալիս Նիկոլ Փաշինյանը։ Այդ հայտարարության ֆոնի վրա մնացած բոլոր փաստարկները կորչում են»։

Մանրամասն՝ տեսանյութում 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ