17  02  2020

Ո՞ւմ եք ուզում միկրոհեղափոխել․ Արման Աբովյանը հիասթափված է

Ո՞ւմ եք ուզում միկրոհեղափոխել․ Արման Աբովյանը հիասթափված է

ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը գրում է․

«Իսկ հիմա լուրջ։Պետք է միանգամից նշեմ, որ Փաշինյան vs Ալիև քննարկումն իմ դուրը չեկավ...ո՛չ ֆորմատը, ո՛չ քննարկման ընթացքը, ո՛չ էլ քաղաքական «մեսիջներ» հղելու փորձերը։Ասեմ ավելին, մեղմ ասած...շատ մեղմ ասած, հիասթափված եմ։Բացատրեմ` ինչու։

Ալիևը յուրաքանչյուր բանախոսի համար «находка» է, քանի որ տարիներ ի վեր, ուսումնասիրելով Իլհամ Գեյդարովիչին, ես ( և ոչ միայն ես) համոզվել եմ, որ նա բավականին խոցելի դիրքերից է միշտ հանդես գալիս և, կոպիտ ասած, իրեն «ցխել» կարելի է հենց իր դաշտում։

Ես չեմ երկար անդրադառնա Ալիևին, իմաստ չեմ տեսնում, կխոսեմ հայկական կողմի փաստերի մասին, որոնք, ըստ իս, ԱՆՊԱՅՄԱՆ պետք է առաջ մղվեին, սակայն մենք դրանք չլսեցինք։

ԱՆՊԱՅՄԱՆ պետք էր առաջին հենց բառից մղել առաջ Արցախի Հանրապետության դե ֆակտո անկախության թեզը, այո՛, շեշտելով Արցախի Հանրապետության քաղաքական անկախության փաստի առկայությունը և հենց այդ դրույթի շուրջ կառուցել ամբողջ դիսկուրսը, ոչ թե խոսել անդեմ «Ղարաբաղի ներկայացուցիչների» մասին։

ԱՆՊԱՅՄԱՆ պետք էր կրկին հիշեցնել բոլորին, Մարաղայի, Բաքվի, Սումգայիթի կոտորածների մասին և անպայման էքսկուրս անել քսաներորդ դարասկզբին Շուշիի և Բաքվի հայկական զանգվածային ոչնչացման մասին։Այդ դրույթներն ավելի համոզիչ են, քան շինծու Խոջալուի դեպքերը։ Իսկ մենք կրկին մտանք «մութալիբով+մազալովա» թեմայի մեջ։ Դե լավ, երբ խոսվում էր Խոջալուի մասին գոնե Մուստաֆաևի մասին խոսվեր...

ԱՆՊԱՅՄԱՆ պետք էր շատ կոշտ դնել տեղը Իլհամին, երբ նա խոսեց պատմական ադրբեջանական բարբաջանքների մասին, որոնք վերաբերում են Երևանին կամ Արցախին։ Ալիևը փաստացի մեզ մեղադրում է բռնազաֆթման, էթնիկ զտումների, ագրեսիայի մեջ, իսկ մենք Տիգրան մեծով մտանք ու անհասկանալի «միկրոհեղափոխությունների» թեզով դուրս եկանք: Փաստացի ոչ մի հասկանալի (գոնե միջազգային հանրության համար) թեզ առաջ չքաշեցինք։

Ուղղակի, խնդրում եմ, վերջ տվեք «երեք շահագրգիռ կողմերի» թեզը առաջ քաշել: Վերջ, պրծավ, այդ թեզը իր գործը արեց, հիմա էլ պետք չի, դա միայն վնասում է մեզ։

ԱՆՊԱՅՄԱՆ պետք էր միանշանակ, առանց ինչ-որ դիվանագիտական ելևէջների հստակ հաստատել ԲՈԼՈՐԻ առջև առանցքային միտքը-Արցախը ԵՐԲԵՔ էլ չի լինի, նույնիսկ ֆորմալ առումով, ինչ-որ մի ձևաչափով Ադրբեջանի կազմում։Վերջ։

ՀԳԻ՞նչ միկրոհեղափոխությունների մասին է խոսքը... ժողովուրդ, ո՞ւմ եք ուզում միկրոհեղափոխել, միջազգային հանրությանը (որը իրականում թքած ունի այս հակամարտության արդարացի լուծման գաղափարի վրա), համանախագահների՞ն, Ալիևի՞ն, թե՞ պանթուրքական կայսր Էրդողանին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ