15  02  2020

Այլևս երբեք reality-show մակարդակով թույլ չտաք Արցախի խնդրի քննարկում․ Աշոտյան

Այլևս երբեք reality-show մակարդակով թույլ չտաք Արցախի խնդրի քննարկում․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․

«Բոլորս գամվել էինք էկրաններին ու, անկախ ներքաղաքական հայացքներից, շունչներս պահած երկրպագում էինք Հայաստանը ներկայացնող մարդուն։Ֆիքսե՜ք։ Այլեւս երբեք reality-show մակարդակով թույլ չտաք Արցախի խնդրի քննարկում։Մնում էր վերջում մի հատ էլ sms քվեարկություն դնեիք։

Մնացածը, ելնելով իմ պետականասեր ու ազգային աշխարհայացքից, հիմա չեմ բարձրաձայնի։ Ես ավելի շատ սիրում եմ երկիրս, քան չեմ սիրում Նիկոլին։ Մի բան կասեմ վերջում։ Հանուն Արցախի, հետեւաբար՝ Հայաստանի, օր առաջ հրաժարական տուր ու գնա արտահերթ ընտրությունների»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ