14  02  2020

Այն, ինչ կատարվում է Սահմանադրական դատարանի հետ, իմ համար դեժավյու է. Արթուր Համբարձումյան



«Այն, ինչ կատարվում է Սահմանադրական դատարանի հետ, իմ համար դեժավյու է: 7 միլիոն դոլար ծախսել՝ ՍԴ հարցը լուծելու համար. Խնդիրը կարելի է դիտարկել իրավական, տնտեսական, քաղաքական հարթության մեջ: Իրավական հարթության մեջ բազմաթիվ իրավաբաններ, գիտնականներ ապացուցել են, որ կոպտագույն ձևով խախտվել է և՛ սահմանված ընթացակարգը, և՛ բովանդակությունը: Կա նաև տնտեսական հարց: Եթե քաղաքացիներից հարցնեն՝ Սահմանադրական դատարանի դատավորներից կամ Հրայր Թովմասյանից ազատվելո՞ւ համար պետական բյուջեից ծախսվի 7 միլիոն դոլար, թե՞ Գյումրիում 400-500 ընտանիքի տուն տալու համար, կասկածում եմ, որ կկարողանան 650.000 ձայն ապահովել»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Շիրակի պետական համալսարանի կառավարման ամբիոնի դասախոս Արթուր Համբարձումյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ