14 02 2020

Հանրաքվեի ժամանակ իշխանություններին հուսախափություն է սպասվում. Բաբկեն Հարությունյան



«Մենք հիշում ենք ստամբուլյան կոնվենցիայի շուրջ տեղի ունեցած աղմուկը, երբ իշխանության ներսում եղավ պառակտում: Հիմա էս պառակտումից խուսափելու համար խնդիրը որոշ ժամանակով հետաձգեցին, քանի որ կար նաև Սահմանադրական դատարանի խնդիրը, քանի որ ակնհայտ է, որ այդ կոնվենցիան հակասահմանադրական էր: Հիմա նույն պրոցեսը կրկնվում է ՍԴ-ի 7 դատավորներին փոխելու հարցի շուրջ, փորձեցին իրենց պատգամավորների միջոցավ հասնել կազմի փոփոխմանը, նորից սկսվեց պառակտում, քանի որ մարդիկ հասկանում են, որ կապ չունի, որ այսօր պատգամավոր են, գնալով հակասահմանադրական քայլի օրենքի հետ խնդիր են ունենալու հետագայում: Դրա համար գցեցին պատասխանատվությունը ժողովրդի վրա և թաքնվենք ժողովրդի հետևում»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ