14 02 2020

Ի՞նչ կլինի, եթե հաղթի «այո»-ն․ մասնագիտական գնահատական



«Ես հասկանում եմ, թե ինչու են ձևավորում «ոչ»-ի ճամբար․ որովհետև դա է հնարավորություն տալու հասնել յուրաքանչյուր քաղաքացու և փորձել բացահայտել, թե ինչ է տեղի ունենում երկրում, բացահայտել հետևանքը։ Որովհետև հաճախ կարող են պահի ազդեցության տակ ընդունել որոշում, որի հետևանքները ուշ է զգացնել տալու։ Սա ոնց որ ամեն առավոտ մի կիլոգրամ կոնֆետ ուտես։ Դա հաճելի է, բայց հետևանքը արագ ցույց է տալու»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով իրավապաշտպանների և իրավաբանների կողմից հանրաքվեի համար ձևավորող «ոչ»-ի ճամբարին։ «Այն, որ ես հրաժարվում եմ մասնակցել գործընթացին, դեռ չի նշանակում, որ որևէ մեկ այլ անձ չպետք է հանրությանը հասցնի գաղափարը, թե ինչով է վտանգավոր այն»,- ասաց Դավիթ Հարությունյանը։

Նա նշեց, որ հանրաքվեի բացասական արդյուները չեն զգացվի հենց հաջորդ օրը, դրանք երկարաժամկետ հետևանքներ են․ «Մի քանի ամսով կկազմալուծվի ՍԴ աշխատանքը, բայց միշտ չէ, որ հանրությունը տեղյակ է, թե ինչ է անում, ՍԴ-ն, որ իրենց էլ մտահոգի։ Սա երկարաժամկետ կտրվածքով է վնաս տալու։ Մենք ունենալու ենք մի ՍԴ, որն իշխանության հետ ունենալու է նույն կարծիքը․ սա է վնասը։ Դա կնշանակի փաստացի ՍԴ չունենալ»։

Հարցին, թե ինչո՞ւ խորհրդարանական ընդդիմությունը չստեղծեց «ոչ»-ի ճամբար, Դավիթ Հարությունյանն ասաց․ «Խորհրդարանական ընդդիմությունը որոշ դեպքերում գտավ ֆորմալ հիմնավորումներ, թե ինչու չեն մտնում պայքարի մեջ։ Գեղեցիկ խոսքերը, որոնք հնչեցին ամբիոնից, բովանդակային առումով կայուն չեն, որովհետև Խորհրդարանական ընտդդիմությունը պետք է կարողանար դիմել ՍԴ և որոշել՝ արդյո՞ք սահմանադրական է այս որոշումը, թե՝ ոչ։ Մեր խորհրդարանական ընդդիմությունը չկարողակացավ ձևավորել անգամ 1/5 թիմ, որ դիմեր ՍԴ»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ