14  02  2020

Աժ-ում և կառավարությունում ինտելեկտի ու բարոյականության ճգնաժամ կա․ հոգեբան



Մեր հասարակությունն այսօր բարդ հոգեվիճակում է գտնվում, և այդ բարդ հոգեվիճակ ունենալուն նպաստեց վերջին տարիներին ստեղծված իրավիճակը:

Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը: «Այդ իրավիճակն ուղղակի չէր կարող և՛ անհատ մարդկանց ներաշխարհում, և՛ մարդկանց միջանձնային հարաբերություններում և՛ ընդհանարպես սոցիալական տիրույթում չստեղծել քաոսային վիճակ: Մի տեսակ հետևողականորեն, հոգեբանորեն, բավականին գրագետ և մտածված ձևով կարծես ամեն ինչ արվում է, որպեսզի այս բոլոր շերտերում քաոսի իրավիճակ ստեղծվի: Մենք, նրաք, մենք`սևերս, մենք`սպիտակներս, սրանով արդեն հասարակության ազգային «մենք»-ի զգացողության մեջ փորձ է արվում սեպ խրել: Մենք ուրիշ ենք, դուք` ուրիշ, սա հոգեբանական տեսակետից բավականին վտանգավոր վիճակ է»,- ասաց հոգեբանը: Զրուցել ենք Հայաստանում ստեղծված իրավիճակի, սպասվող հանրաքվեի մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ