14 02 2020

Իրավական պետությունը ոտնատակ է տրվում․ Ավետիք Իշխանյան



Մարդու իրավունքները խախտվում են պետության, իշխանության կողմից։ Բացարձակ իշխանության կողմից բացարձակ են խախտվում մարդու իրավունքները։ Այս մասին փետրվարի 14-ին «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» խորագրով քննարկմանն ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ «Մենք գնում ենք այդ ճանապարհով։ Եվ այստեղ բացարձակապես կարևոր չի անձի խնդիրը։ Մարդու իրավունքները պաշտպանվում են այն երկրներում, որտեղ ոչ թե անձով է պայմանավորված իշխանությունը, այլ՝ կառույցների անկախությամբ։ Եթե կառույցները ոչնչացվում են, ապա այդտեղ խոսել միապետի կամքի կամ բարի թագավորի մասին, սրանք հեքիաթներ են մարդկանց խաբելու համար», - ասաց Ավետիք Իշխանյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ