14  02  2020

ԼՂ-ի հարցով երդվելիս Փաշինյանը նկատի ուներ «2 համայնքներին էլ»․ Աղասի Ենոքյան

ԼՂ-ի հարցով երդվելիս Փաշինյանը նկատի ուներ «2 համայնքներին էլ»․ Աղասի Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Չեմ սիրում դավադրապաշտությունը/կոնսպիրոլոգիան, բայց կարծես թե Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները ոչ թե իշխանափոխության, կամ իշխանության ժառանգականության համար էին, այլ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցչին պառլամենտ մտցնելու եւ ավելի լեգիտիմ կարգավիճակ տալու մասին։

Եվ ամեն ինչ ավելի նման է նրան, որ այս իրավիճակը նախօրոք պայմանավորված էր ոչ միայն Մինսկի խմբի համանախագահների հետ։ Երբ Նիկոլ Փաշինյանը երդվում էր, որ Արցախը վերադառնալու է բանակցությունների սեղան, նա կարծես թե ի նկատի ուներ Արցախի «երկու համայնքներին էլ»։ Ամեն դեպքում, երբեւէ չի ժխտվել այս մոտեցումը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ