13 02 2020

Դավիթ Տոնոյանը Բելառուսի ՊՆ-ի հետ քննարկել է ռազմական համագործակցությունը

Դավիթ Տոնոյանը Բելառուսի ՊՆ-ի հետ քննարկել է ռազմական համագործակցությունը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 13-14-ը պաշտոնական այցով մեկնել է Բելառուսի Հանրապետություն: Այս մասին տեղեկանում ենք Բելառուսի Պաշտպանության նախարարության կայքէջից:

Այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվիրակությունը բանակցություններ է վարել Բելառուսի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ:

Կողմերը քննարկել են երկու պետությունների միջև ռազմական համագործակցության վիճակը և հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաև հաստատվել են Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարության և ՀՀ պաշտպանության նախարարության միջև երկկողմ համագործակցության 2020 թվականի ծրագիրը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ