12 02 2020

Հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը

Հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը: Այս մասին տեղեկություն է հրապարակել ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջը:

Ըստ այդմ՝ Ստեղծել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, հաստատվել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անհատական կազմը:

Վարչապետի որոշմամբ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին հանձնարարվել է գործունեությունն սկսելուց հետո՝ եռամսյա ժամկետում մշակել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ապահովել դրա հանրային քննարկումը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

Այնուհետև՝ մինչև 2020թ. սեպտեմբերի 1-ը մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ